Tag Archives: Էմինեմ

Էմինեմը մարտահրավեր է նետել ռեփերներին

Ամերիկացի ռեփեր և պրոդյուսեր Էմինեմը նոր «չելենջ» է սկսել. նա մարտահրավեր է նետում մյուս ռեփերներին՝ այնքան արագ ռեփ կարդալ, ինչքան որ ինքն է կարդում: Ակնկալում էր նա նման արդյունք, թե ոչ, սակայն մարտահրավերն ընդունած որոշ ռեփերներ կարողացել են անգամ գերազանցել...

Էմինեմի հայտնի երգի տեսահոլովակի դիտումները YouTube-ում գերազանցել են 1 միլիարդը

Ամերիկացի ռեփեր Էմինեմը ևս մեկ անգամ հաստատեց իր բարձր կարգավիճակը հիփ-հոփի աշխարհում, երբ նրա հերթական ստեղծագործություններից մեկի տեսահոլովակը հատեց 1 մլրդ դիտումների սահմանը YouTube տեսահոսթինգում։ Ինչպես ներկայացնում է CNN-ը, 47-ամյա երգչի Rap God երգի պաշտոնական հոլովակն այդ արդյունքին է հասել թողարկումից...

«Օսկար» մրցանակաբաշխությանը Էմինեմի ելույթից հետո նրա երգի վաճառքի ծավալները կտրուկ աճել են

Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության 92-րդ արարողությանն ամերիկացի հայտնի ռեփեր Էմինեմի անսպասելի ելույթից հետո նրա Lose Yourself երգի վաճառքի ծավալները կտրուկ աճել են, հայտնում է hollywoodreporter.com-ը։ Այսպիսով` կիրակի օրը այս երգը ներբեռնվել է (վճարումից հետո) 4000 անգամ, իսկ շաբաթ օրը՝ ընդամենը 200:...

Փառքի ծառուղում բացվել է ռեփեր 50 Сent-ի անվանական աստղը (լուսանկարներ)

Ամերիկյան շոու բիզնեսի ամենահայտնի աստղերից մեկը՝ ռեփեր 50 Сent-ը, իր անվանական աստղն է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում: Ինչպես հայտնում է billboard.com-ը, անվանական աստղի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հունվարի 30-ին: Միջոցառմանը ներկա են եղել ռեփերի մտերիմ ընկերները` պրոդյուսեր Dr....

Էմինեմին քննադատել են Մանչեսթերի ահաբեկչական հարձակման մասին երգելու համար

Օգտատերերը համացանցում քննադատել են ամերիկացի ռեփեր Էմինեմին նրա «Music to be murdered by» նոր ալբոմի «Unaccommodating» երգի համար, որում նա երգում է Արիանա Գրանդեի համերգին Մանչեսթերում կատարված ահաբեկչական հարձակման մասին, այս մասին հայտնել է Entertainment Tonight-ը: Օգտատերերը, երգի բառերից վրդովված,...

Էմինեմը նոր ալբոմ է թողարկել

Էմինեմն առանց նախօրոք տեղեկացնելու թողարկել է «Music to Be Murdered By» նոր ալբոմը: Ռելիզը 11-րդն Է դարձել երգչի համար: Այդ մասին հաղորդվում է երգչի կայքում: 20 թրեքների ձայնագրությանը մասնակցել են Էդ Շիրանը, Անդերսոն Փաքը, Skylar Grey-ը, Juice WRLD-ը և այլ...

Թմրանյութերի չարաշահման արդյունքում հիվանդանոցում հայտնված Էմինեմին փրկել է Էլթոն Ջոնը

Աշխարհահռչակ ռեփեր Էմինեմը դիմել է բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնին՝ թմրամոլության դեմ պայքարում իրեն օգնելու համար: Այս մասին ասված է հիփ-հոփ կատարողի «Չեմ վախենում. Էմինեմի էվոլյուցիան» (Not Afraid: The Evolution of Eminem) կենսագրականի մեջ։ 2007-ին Էմինեմը հոսպիտալացվել էր ծայրահեղ ծանր վիճակում՝...

Քանյե Ուեսթի նոր ալբոմը դարձել է ռեփերի 9-րդ աշխատանքը, որն անընդմեջ 1-ին հորիզոնական է զբաղեցրել Billboard-ում

Ամերիկացի հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի իններորդ ալբոմը՝ թողարկված հոկտեմբերի 25-ին, հայտնվել է Billboard-ի առաջին հորիզոնականում: Ավետարանից ոգեշնչված «Հիսուսը թագավոր է» (Jesus is King) խորագրով ալբոմը նաև 9-րդ անընդմեջ ալբոմն է Ուեսթի թողարկածներից, որոնք հայտնվում են վարկանշային աղյուսակի առաջին հորիզոնականում: Նշվում...

Էմինեմը հարցաքննվել է Թրամփի հասցեին հնչեցրած սպառնալիքների համար

Ամերիկացի ռեփեր Էմինեմը հարցաքննության է ենթարկվել ԱՄՆ գաղտնի ծառայության կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին հնչած սպառնալիքների համար, այս մասին գրում է Buzzfeed-ը: Ասվել է, որ Framed երգում Էմինեմը Թրամփին անվանում է Դոնալդ Դաք և անպարկեշտ արտահայտություններ է անում նրա...

1 2
Էջ 2 - 2-ից