Tag Archives: միջազգային փառատոն

Երևանի պետական կամերային երգչախումբը միջազգային փառատոնում արժանացել է Գրան պրի մրցանակի

Բուլղարական «Вместе в 21 веке» 15-րդ միջազգային փառատոնի շրջանակում Երևանի պետական կամերային երգչախումբը և կոմպոզիտոր Վիլլի Վայները արժանացել են մրցանակների։ Այս մասին տեղեկանում ենք Կամերային երաժշտության ազգային կենտրոնի Ֆեյսբուքի պաշտոնական էջից։ «Այս տարի իրադարձությունն անցկացվել է առցանց ձևաչափով, մասնակցել են...

Սիրուշոն Լեհաստանում է․ երգչուհին կմասնակցի միջազգային երաժշտական փառատոնի

Երգչուհի Սիրուշոն մեկնել է Լեհաստան` մասնակցելու միջազգային երաժշտական փառատոնի, բայց նա որոշ մտահոգություններ ունի, որոնց մասին ավելի վաղ հայտնել է Ինստագրամի իր էջում։ «Այս շրջանում դա անհավանական է թվում, և ինքներս էլ չգիտենք, թե ինչ է մեզ սպասում ճանապարհին, արդյոք...

Այս տարի «Ֆրեսկո» միջազգային փառատոնը մեկնարկեց Բերդում` «Բերդ»-ի մենահամերգով

Սահմանամերձ Տավուշի մարզի Բերդ քաղաքում «Բերդ» պարային անսամբլի բացօթյա մենահամերգով մեկնարկեց «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը։ «Ֆրեսկո»-ն իրականացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր աջակցությամբ և...

Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր» ֆիլմը միջազգային փառատոնում լավագույնն է ճանաչվել

Ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր» ֆիլմը շարունակում է իր հաղթարշավը միջազգային կինոհարթակներում: Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակաբաշխությանը 2019-ի լավագույն կինոնկար ճանաչված ու ևս 5 անվանակարգերում մրցանակի արժանացած «Էրկեն կիշերը» գրանցել է հերթական նվաճումը: Հայկական ազգային կինոակադեմիայի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ կինոնկարը...

Մեր հայրենակիցը 3-րդ մրցանակով է վերադարձել միջազգային փառատոնից

Իսպանիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ մեր հայրենակից Հայկ Արսենյանը  օրերս ներկայացնում էր Իսպանիան Մալթայում առաջին անգամ կազմակերպված Golden Voice միջազգային փառատոնում և այնտեղից վերադարձել է 3-րդ մրցանակով: Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը շնորհավորել է Հայկ Արսենյանին և մաղթել...

«Synthposium»-ն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում

«Synthposium»-ը ստեղծարար երաժշտության և երաժշտական ստեղծարարությունների միջազգային փառատոն է։ Իր գոյության վեց տարիների ընթացքում փառատոնը հանդես է եկել Մոսկվայի տարբեր հարթակներում` համախմբելով ավելի քան 300 մասնակից աշխարհի 32 երկրից, և հասցրել է դառնալ խորհրդանշական իրադարձություն ստեղծարար ոլորտի երկրպագուների ու մասնագետների...