Նախագահը շքանշան է հանձնել Տիգրան Մանսուրյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ երաժշտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ակնառու ձեռքբերումների համար մեծանուն կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով: Երեկ նախագահական նստավայրում Արմեն Սարգսյանն պետական բարձր պարգևը հանձնել...