Վիկտոր Ցոյի հարազատները դիմել են Պուտինին՝ խնդրելով արգելել Ալեքսեյ Ուչիտելի «Ցոյ» ֆիլմի վարձույթում հայտնվելը
Ռուսական «Կինո» ռոք խմբի առաջատար Վիկտոր Ցոյի հարազատները ՌԴ նախագահին նամակ են գրել՝ խնդրելով թույլ չտալ կինոռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելի «Ցոյ» ֆիլմի վարձույթում հայտնվելը, գրում է gazeta.ru կայքը։ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում Ալեքսեյ Ուչիտելի ֆիլմը «գռեհիկ տեսարան» է անվանվում, որը նսեմացնում է Վիկտոր Ցոյի և նրա հարազատների...


