Tag Archives: կինոփառատոն

«ՌեԱնիմանիա»-ի աջակցությամբ «Զակո» ֆիլմը Հայաստանը կներկայացնի «Անեսսի»-ի կինոփառատոնում

«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային կինոփառատոնն անգամ պատերազմական օրերին շարունակել է պահել մշակութային խրամատը: Փառատոնի շնորհիվ՝ ռեժիսոր Տիգրան Առաքելյանի «Զակո» (խակ պտուղ)  ֆիլմը Հայաստանից կմասնակցի «Անեսսի» (ANNECY)  խոշորագույն միջազգային անիմացիոն կինոփառատոնի՝ համատեղ արտադրության համար կազմակերպվող կինոշուկային։ 2021 թվականի...

Լիլի Էլբակյանը՝ «Չնչիկ» ֆիլմի, իր կերպարի, տպավորիչ ու վտանգավոր նկարահանումների մասին

Ռեժիսոր Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմը տասը տարի տևած երկարուձիգ ընթացքից հետո ավարտին հասցվեց և ընդունվեց Ասիայի ամենահեղինակավոր միջազգային կինոփառատոնի՝ Բուսանի մրցույթային ծրագրում։ Հոկտեմբերի 21-ից 30-ը տեղի է ունենալու հեղինակային կինոյի հայտնի կինոփառատոներից մեկը՝ Բուսանը: Ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ Լիլի Էլբակյանը, Showbiz.am-ի...

Իտալական կինոփառատոնում լավագույնը հայ կանանց մասին ֆիլմն է

Իտալական DELLA LESSINIA միջազգային կինոփառատոնում «Լավագույն ֆիլմ» մրցանակը տրվել է հայկական կինոյին՝ Թամարա Ստեփանյանի «Կանանց գյուղը» վավերագրական ֆիլմի համար։ Այս մասին տեղեկանում ենք Կինեմատոգրաֆիստների միության ֆեյսբուքյան էջից։ Ավելի վաղ kinoashkharh.am-ի հետ զրույցում Թ․ Ստեփանյանը ֆիլմի մասին ասել է. ««Կանանց գյուղը» կինոնկարը պատմում է Գեղարքունիքի ...

Մեկնարկել է «Կին»​​ միջազգային ​​16-րդ ​​կինոփառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 11-ին մեկնարկել է «ԿԻՆ» միջազգային 16-րդ կինոփառատոնը։ Այն կտևի մինչև նոյեմբերի 15-ը: Փառատոնն արդեն 16 տարի շարունակ ցուցադրում է աշխարհի ամենատարբեր կին ռեժիսորների հեղինակած ֆիլմերը` հայ և արտասահմանցի կին կինոռեժիսորների միջև...

Տիգրան Քեոսայանի աղջիկը գնում է հոր հետքերով

Կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանի 4-րդ դուստրը` Մարոն, որը ծնվել է նոյեմբերի 19-ին, արդեն իսկ ժպիտներ է պարգևում հորը: Իսկ ավագը` 25 ամյա Ալեքսանդրան շարունակել է հոր գործը և դարձել ռեժիսոր: Ալեքսանդրան և Տիգրան Քեոսայանը մասնակցել են Տուլայում կայացած «Улыбнись, Россия!» կինոփառատոնին,...

Աննա Հակոբյանը դարձել է «Բարեփոխելով աշխարհը» կինոփառատոնի պատվավոր նախագահը

Հոկտեմբերի 15-ին և 16-ին «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա «Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հեռուստահաղորդումների առաջին փառատոնը: Այն կիրականացվի «Ավրորա» ֆորումի շրջանակում։ Փառատոնի հիմնադիր նախագահներն են ռեժիսոր ու գործարար Սերգեյ Սարկիսովը և պրոդյուսեր ու ռեժիսոր Դեյվիդ Մկքենզին։ Փառատոնի համանախագահներն են կոմպոզիտոր, երգահան և...

Սամվել Թոփալյանը «Open World Toronto»-ում առաջարդվել է «Լավագույն դերասան» անվանակարգում

Դերասան Սամվել Թոփալյանը ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմում մարմնավորած կերպարի համար «Open World Toronto կինոփառատոնում» առաջարդվել է «Լավագույն դերասան» անվանակարգում։ Սամվելը մրցանակի համար պայքարելու է դերասաններ Ուիլյամ Ռասսի և Հյուգո Դիեգո Գարսիայի հետ։ Ի դեպ, վերջինս առաջադրված է «Տոնի»...

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը

Այսօր` ժամեր առաջ, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը: Հանդիսավոր մեկնարկից առաջ կարմիր գորգով անցան իրադարձության բոլոր մասնակիցները, հայտնի հյուրերն ու մրցութային և ոչ մրցութային ծրագրերի մասնակիցները: Կինոփաատոնի համար որպես բացման ֆիլմ ընտրվել է Կաննի...