Women’s Club–ի Մարտի 8-յան թողարկման բեքսթեյջն ու աղջիկների look–երը

2339

Երբ տարբեր բնավորությամբ ու տեսակով 6 կին մի բեմում խոսում են, վիճում, մի քիչ էլ նախանձ դրսևորում իրար նկատմամբ, նշանակում է` Women’s Club–ի նկարահանումներն են` համեմված հումորով ու փոխադարձ կսմթանքներով։

Թե ինչ նվեր են մատուցել «Վիտամին» ակումբի տղաներն աղջիկներին, նրանք գո՞հ են մնացել, թե՞ ոչ, հեռուստադիտողները կիմանան` հետևելով տոնական թողարկմանը, մինչև այդ Tert.am Life-ը եղել է նկարահանման հրապարակում և ներկայացնում է լուսանկարներ ինչպես հետնաբեմից, այնպես էլ բեմական համարներից։

Բեմելից առաջ հետնաբեմում թեթև խառնաշփոթ է, եթե տղաները հագնվում են, եթերային գրիմ ստանում ու արդեն պատրաստ են, աղջիկները շարունակ հայելու մեջ են նայում, ինչ–որ նոր դետալներ գտնում, որոնք փոփոխելու կարիք ունեն։ Այսպես մինչև բեմ բարձրանալու վերջին վայրկյանը։

Մեր անդրադարձում կարող եք տեսնել նաև, թե ինչ look-եր են ընտրել աղջիկները տոնական եթերի համար։

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Աղբյուրը՝ Life.tert.am

Facebook Comments