«Աղջիկ ունեցողներին գրեթե բոլորը փորձում են մխիթարել». Լիլիթ Հովհաննիսյանը՝ երեխայի սեռի մասին

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն Ինստագրամի իր էջում «Տղա՞, թե՞ աղջիկ» գրությամբ փուչիկների հետ լուսանկարներ է հրապարակել և երեխայի սեռի մասին գրառում արել:

«Ո՞վ ինձ կասի՝ ի՞նչն է պատճառը, որ տղա երեխայի դեպքում մարդիկ` հիմնականում տղամարդիկ, ավելի են ուրախանում, իսկ աղջիկ ունեցողներին գրեթե բոլորը փորձում են մխիթարել»,- գրել է նա:

Լիլիթն ու ամուսինը՝ երգահան Վահրամ Պետրոսյանը, դեռ չեն բացահայտում երեխայի սեռը: Լուսանկարում Լիլիթը վարդագույն վարսերով է: Երգչուհին հղիության լուրը ևս հայտնել էր վարդագույն վարսերով, հետո ներկայացավ կապույտ վարսերով՝ այդպիսով փորձելով պահել երեխայի սեռի հետ կապված ինտրիգը։

Նշենք, որ զույգն օրեր առաջ տոնեց ամուսնության 10-ամյակը: