Քայլի Ջենները դարձել է Acne Studios-ի դեմքը (լուսանկարներ)

Քայլի Ջենները Acne Studios-ի ջինսե նոր շարքի դեմքն է։ Գործարար կինն ու միլիարդատերը նկարահանվել է շվեդական հայտնի ապրանքանիշի գովազդային արշավի համար։ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը կադրերում ներկայացրել է ջինսե հավաքածուները, լուսանկարներից մի քանիսում ներկայանալով նաև կիսամերկ, արևային ակնոցներով և թաց մազերով: Կադրերի հեղինակը ֆրանսիացի լուսանկարիչ Կարլին Ջեյքոբսն է։

Օրեր առաջ բրենդն ակնարկել էր Ջենների մասնակցությունը նոր գովազդային արշավի մասին՝ հրապարակելով մի տեսանյութ, որում որոշ օգտատերեր Քայլիին ճանաչել էին նրա ձեռքերով։

Վերջերս Քայլի Ջենները ավելի հաճախ է համագործակցում նորաձևության ապրանքանիշերի հետ։ Մայիսին նա հայտնվեց ֆրանսիական Jean Paul Gaultier նորաձևության տան «Ծաղիկներ» հավաքածուի գովազդային արշավում։