«Լեգենդները հեռանում են, մեզ աղքատ թողնում»․ Նազենի Հովհաննիսյանը՝ Ջիվան Գասպարյանի մասին

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի և Կանադայի երաժշտական ակադեմիաների անդամ  Ջիվան Գասպարյանի հետ և գրել․

«2018-ին «Արմենիա  TV»-ով «Վերնիսաժ» հաղորդման շրջանակում վարպետ Ջիվանի 90-ամյակն էինք նշում… (մի ամբողջ կյանքի պատմություն էր, որն ապշեցնում, հուզում ու հիացնում էր: Նկարահանման վերջում ասաց.

«Ժամանակները շատ են փոխվել, չգիտես՝ ով է ընկեր, ով՝ վնասող (թշնամի չի ասում), իրար սկսել են չսիրել մարդիկ…»։

Ես շատ կուզեի, որ էս տարիքում միայն սեր ու հոգատարություն տեսնեին մարդիկ, ոչ թե հիասթափություն… 2018-իս գրառումն էր սա. ափսոս… Լեգենդները հեռանում են, մեզ աղքատ թողնում։ Վարպետ Ջիվանը ներկայում անընդհատ գործելով պատմություն է հյուսում։ Ջիվան Գասպարյանի ծով աչքերում մեր կորցրած ծովերն են ու մեր ներկայում ունեցած երկինքը։ Անծնող մեծացած մարդն ունի ծնողական անհատակ սեր ու հոգատարություն։ Խաղաղ մնա հոգիդ, վարպետ. մի դար հնչում էր քո ձայնը քո ողջության օրոք, հազար դար կհնչի հետմահու»։

Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ 93 տարեկանում մահացել է Ջիվան Գասպարյանը։