«Աշխարհս այլևս ամբողջական չէ». Գայանե Ասլամազյանի գրառումը եղբոր հիշատակին

Դերասանուհի, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը սոցցանցերի իր էջերում լուսանկար է հրապարակել հանգուցյալ եղբոր հետ և գրառում արել նրա հիշատակին:

«2020-2021 ատում եմ քեզ: Իմ կյանքում առանձնահատուկ, իմ ընկեր, եղբայր, հարազատ: Աշխարհս այլևս ամբողջական չէ: Լույսերի մեջ մնաս: Մի կարևոր լույս մարեց իմ կյանքում, հերթով մարում եք»,- գրել է դերասանուհին: