Լիդուշիկի 22-ամյակը Եգիպտոսում (տեսանյութ)

Եիտասարդ երգչուհի Լիդա Առաքելյանը՝ Լիդուշիկը, օրերս նշել է 22-ամյակը։ Թեև շատերն առ այսօր Լիդուշիկին ընկալում են ավելի փոքր և նա տպավորվել է մանկական կատարումներով, երգչուհին արդեն 22 տարեկան է։

Երգչուհին այս օրերին հանգստի է մեկնել Եգիպտոս, որտեղ և նշել է ծննդյան օրը։ Նա լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել Ինստագրամի իր էջում։

Հիշեցնենք, որ նախորդ տարի՝ իր 21-ամյակի առիթով Լիդուշիկն ասել էր, որ, սովորաբար, փչացնում է իրեն մատուցվող անակնկալները. «Մի քանի տարի եղել է, որ ընկերներս որոշել են գալ, անակնկալ անել, ես միշտ գլխի եմ ընկել ու ասել, որ պետք չէ: Անակնկալը կստացվի, երբ չկասկածեմ, բայց միշտ հասկանում եմ»:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Lida Arakelyan 👸🏻 (@lidushikofficial)