Էդգար Իգիթյանն իր 31-ամյակին առաջին անգամ ցույց է տվել նորածին որդու դեմքը

Դերասան Էդգար Իգիթյանն այսօր դառնում է 31 տարեկան, ինչի առթիվ տեսանյութ է հրապարակել որդու հետ։ Էդգարն առաջին անգամ է ցույց տվել փոքրիկի դեմքը։

«Կյանքիս ու ծնունդիս մեծագույն նվերը, տղես վիդեոյում մի շաբաթական ա։ Մերսի շատ լավ բարեմաղթանքների համար, սիրում եմ բոլորիդ։ Բոլորիդ ցանկանում եմ այն սերը, ինչը հիմա ես զգում եմ իմ ներսում… Թող բոլորի ընտանիքներում, եթե դեռևս չկա այս երջանկությունը, անպայման, Աստծո օրհնությամբ լինի…»,- հրապարակմանը կից գրել է նա։

Նշենք, որ Էդգարի և Լուսինե Չոբանյանի առաջնեկը ծնվել է հունիսի 16–ին։ Զույգը փոքրիկին տվել է Լեոն անունը։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от ༒ (@ed.igityan)