Խիտ ու գեղեցիկ հոնքերը արդեն մի քանի սեզոն է, ինչ թրենդային են:
Կանայք և աղջիկները դիմում են կոսմետիկ միջամտությունների, դիմահարդարման ու դաջվածքների օգնությանը, որպեսզի ձեռք բերեն թավ հոնքեր, սակայն կան այնպիսի մարդիկ, ովքեր երզաում են ազատվել նման առանձնահատկությունից:
Սոֆին դեռ մանկուց ունեցել է խիտ հոնքեր: Աղջիկը շատ է բարդույթավորվել դրա պատճառով:
Աղջիկը պատմում է՝ ինչպես են իրեն ծաղրել համադասարանցիները, և ինչպես է նա 11 տարեկանում սափրել հոնքերը, որպեսզի աննկատ մնա իր դպրոցում:
Սակայն հենց այդ յուրահատկության շնորհիվ նա դարձավ հայտնի ու իր ինստագրամյան էջում ձեռք բերեց հազարավոր հետևորդներ, որոնցից շատերը խենթանում են աղջկա արտաքինով:
Հիմա Սոֆին աշխատում է դիմահարդարմամբ ընգծել իր թավ հոնքերը:
Նա, վերջապես, սովորել է սիրել ինքն իրեն: