«Շնորհավոր ամենասիրելի աղջկա ծննդյան օրը». Եվա Ռիվասի գրառումը 34-ամյակի առթիվ և ոճափոխությունները

Երգչուհի Եվա Ռիվասն այսօր նշում է 34-ամյակը: Այդ առթիվ նա լուսանկար է հրապարակել և գրառում արել Ինստագրամի իր էջում:

«Շնորհավոր ամենասիրելի աղջկա ծննդյան օրը: Փառք Աստծուն ամեն ինչի համար»,- գրել է նա:

Նշենք, որ Եվան մոտ 6 տարի է, ինչ մասնագիտական ակտիվ գործունեություն չի ծավալում: Վերջին մեկ տարվա ընթացքում նա շատ ոճափոխությունների է դիմել:

Նախորդ տարի իր 33-ամյակը երգչուհին դիմավորեց կտրուկ ոճափոխված՝ կարճ և բաց գույնով ներկված սանրվածքով: Եվային այդ կերպարով նույնիսկ դժվար էր ճանաչել: Հիմա երգչուհին կարճ և սև վարսերով է, բայց հաճախ է դրանք արհեստականորեն երկարացնում: