Քիմ Քարդաշյանի «SKIMS» ներքնազգեստների և տնային հագուստի ապրանքանիշի նոր դեմքը 47-ամյա բրիտանացի սուպերմոդել Քեյթ Մոսն է։ Այս մասին հայազգի աստղը հայտնել է սոցիալական ցանցերի իր էջերում։
«Ես նրան առաջին անգամ հանդիպել եմ 2014 թվականին՝ Ռիկարդո Տիսչիի շնորհիվ, և անմիջապես տպավորվել նրա հանդուգն հումորով, իսկական եւ դասական գեղեցկությամբ։ Մենք այդ ժամանակվանից ընկերներ ենք: Նա նորաձեւության խորհրդանիշ է, և ես պատիվ ունեմ այս ամառ նրան ներկայացնել որպես SKIMS-ի նոր դեմք»,- գրել է Քարդաշյանը՝ կից հրապարակելով Մոսի մասնակցությամբ նոր ֆոտոշարքից լուսանկարներ։
Գովազդային արշավի համար իրականացված ֆոտոշարքի հեղինակը ամերիկացի լուսանկարիչ Դոննա Տրոփն է, որը համագործակցել է հանրահայտ մի շարք ամսագրերի՝ Harpers Bazaar, 10 magazine, Vogue, Woman’s Health, Dazed&Confused, ինչպես նաեւ Sephora, Chanel, Dior և Revlon ընկերությունների հետ: