«Զգույշ երազեք, դրանք իրականանալու հատկություն ունեն»․ Սոֆի Դևոյանի նոր ֆոտոշարքը

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դևոյանը նոր ֆոտոշարք ունի, որի առաջին կադրերը հրապարակել է Ինստագրամի իր էջում:
Լուսանկարներում Սոֆին անկողնում է, բայց ոչ թե սենյակում, այլ՝ դաշտում:

«Երջանկությունը կատարյալ է բնության գրկում, երբ մենակ ես քո մտքերի և երազանքների հետ: Շատ, սիրուն ու զգույշ երազեք, դրանք իրականանալու հատկություն ունեն: Ու, երևի, այնքան էի տարվել երազանքներովս, որ նույնիկս չհասկացա, թե ինչպես կորցրի 2 գլխարկս»,- հրապարակված լուսանկարներին կից գրել է Սոֆին: