Սիրուն Մինասի որդու 1-ամյակի խնջույքը, ատամհատիկն ու ընտրված տորթը

Պլաստիկ վիրաբույժ, հաղորդավարուհի Սիրուն Մինասի և ամուսնու՝ Ռաֆայելի որդին երեկ դարձել է 1 տարեկան: Ծնողները նրա համար խնջույք են կազմակերպել, որի ընթացքում արել են նաև ատամհատիկի արարողությունը:

Սիրունն Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել փոքրիկ Վարդանի ծննդյան խնջույքից:

Oրվա համար մայրիկն ընտրել է կապույտ գույնը, իսկ տոնական տորթը զարդարված է եղել մեղուներով: Փոքրիկին ուրախացնելու համար ծնողներները նաև խաղավար են հրավիրել:

Նշենք, որ Սիրունն ու Ռաֆայելն ամուսնացած են 2018 թվականից: