Թող միշտ այսպես լինի. Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը նոր լուսանկար է հրապարակել

Հայտնի երգիծաբան Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը` Տատյանա Բրուխունովան, Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել ամուսնու հետ ու գրառում արել։

Կադրում երևում է երջանիկ Տատյանան, որը մեղմորեն բռնել է ամուսու ձեռքը։

«Թող միշտ այսպես լինի»,- լուսանկարին կից գրել է նա։

Երգիծաբանի կնոջ հետևորդները բազմաթիվ մեկնաբանություններ են գրել։ Շատերը վստահ են, որ Տատյանան Պետրոսյանի կողքին անսահման երջանիկ է։

«Կնոջ երջանկությունը ամենակարևորն է: Ամեն ինչ շատ ճիշտ է, Տատյանա, երջանիկ եղեք։ Շատերը ողջ կյանքում իրենց սիրուն են փնտրում, նախանձում եմ ձեզ»,- գրել են նրանք։

Նշենք, որ 2019–ի դեկտեմբերին Եվգենի Պետրոսյանն ամուսնացավ իր երիտասարդ օգնական Տատյանա Բրուխունովայի հետ, նրանք մի որդի ունեն։ 74-ամյա երգիծաբանի հասուն դուստրը՝ Վիկտորյան, բնակվում է Մոսկվայում` նախկին կնոջ` Ելենա Ստեպանենկոյի հետ նույն բնակարանում։ Ամուսնալուծությունից հետո Վիկտորյան սատարեց խորթ մորը և դադարեց շփվել հոր հետ։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Татьяна Брухунова (@bruhunova)