Շերոն Սթոունի յուրօրինակ տեսքը` Կաննի կինոփառատոնի կարմիր գորգին (լուսանկարներ)

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Շերոն Սթոունը Կաննի 75-րդ կինոփառատոնի կարմիր գորգին ներկայացել է կապույտ երեկոյան զգեստով, որը զարդարված  է եղել գունավոր ծաղիկներով, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ դերասանուհի ներկայացել է «Իմ կնոջ կյանքը» ֆիլմի պրեմիերային։

Դերասանուհին կրել է շքեղ կապույտ երեկոյան զգեստ, որն ամբողջությամբ պատված է վարդագույն, սպիտակ և մանուշակագույն ծաղիկներով։ Սթոունն իր տեսքն ամբողջացրել է ադամանդե օղերով։

«Իմ կնոջ կյանքը» ֆիլմը հունգարացի գրող, բանաստեղծ և դրամատուրգ Միլան Ֆյուրշտի 1942 թվականին հրապարակված վեպի էկրանավորումն է։ Վեպում իրադարձությունները ծավալվում են 1920-ականներին․ նավատորմի կապիտան Յեյքոբ Սթորն ընկերոջ հետ գրազ է գալիս, որ կամուսնանա առաջին պատահած կնոջ հետ, որը կմտնի այն սրճարանը, որտեղ նստած են։ Վեպը հրատարակվել է 1942 թվականին, սակայն անգլերեն թարգմանվել է միայն 1980-ականներին։