55-ամյա Լոլիտան իր ամուսնու՝ 44-ամյա Դմիտրի Իվանովի հետ ամուսնալուծությունից հետո կարողացել է ազատվել 12 կգ ավելորդ քաշից: Լրագրողների հետ զրույցում, երգչուհին պատմել է՝ ինչպես է կարողացել այդքան նիհարել:
«Ամուսնալուծությունից հետո ես դադարեցի պատրաստել: Իսկ իմ պատրաստածից բացի այլ սնունդ ուտել չեմ կարողանում»,- անկեղծացել է երգչուհին:
Իր ամառային հանգիստը Լոլիտան վայելում է Բուլղարիայում գտնվող իր ամառանոցում:
«Հավատացեք, միայն այստեղ եմ ես կարողանում ինձ խաղաղ ու երջանիկ զգալ: Այստեղից ընտանիքի և սիրո հոտ եմ առնում»,- խոստովանել է երգչուհին: