Սիրուն Մինասն ու ամուսինը սպասում են երկրորդ երեխային

Պլաստիկ վիրաբույժ, հաղորդավարուհի Սիրուն Մինասն ու ամուսինը՝ Ռաֆայել Վարդանյանը, սպասում են իրենց երկրորդ բալիկին:

Այս մասին պարզ է դառնում Սիրունի էջում հրապարակված լուսանկարներից: Լուսանկարների մեկնաբանություններում Սիրունի հետևորդները շնորհավորել են նրան:

Նշենք, որ զույգն ամուսնացած է 2018 թվականից: Նրանց առաջնեկը՝ Վարդանը, օրերս դարձավ 1 տարեկան: