Արամեի և Աննայի երեխաների նոր լուսանկարը

Երգիչ Արամեի կինը՝ երգչուհի Աննա Թովմասյանը, Ինստագրամի իր էջում երեխաների խմբակային լուսանկար է հրապարակել, որտեղ նաև իր ու Արամեի երեխաները՝ 4-ամյա Աննա Մարիան և 2-ամյա Մարատը:

Արամեն ու Աննան նախկինում ցույց չէին տալիս երեխաների դեմքը: Օրեր առաջ երգչի նոր՝ «Ես ու դու» տեսահոլովակում զույգն առաջին անգամ ցույց տվեց իրենց երեխաներին:

Արամեն և Աննան ամուսնացած են 2012 թվականից: 4 տարի ամուսնացած լինելուց հետո նրանք Սաղմոսավանքում պսակադրվեցին: Արամեն երազ էր տեսել, որ երբ եկեղեցում պսակադրվեն, երեխա կունենան: Երազն իրականացել էր, պսակադրոթյունից մեկ ամիս անց Աննան իմացել էր, որ երեխայի է սպասում:

Զույգի երկրորդ երեխան ծնվել է 2019 թվականին: Որդի ունենալն ու նրան իր հանգուցյալ հոր հիշատակին անվանակոչելն Արամեի վաղեմի երազանքն էր: