Հայտնի երգչուհի և դերասանուհի Պրիանկա Չոպրան շուտով հանդես կգա «Netflix»-ի նոր նախագծում:
Գեղեցկուհին կկատարի «Մենք կարող ենք հերոսներ դառնալ» ֆանտաստիկ ժանրի ֆիլմում գլխավոր սուպերհերոսներից մեկի դերը:
Ֆիլմի պրոդյուսերը Ռոբերտ Ռոդրիգեսն է, ում աշխատանքներից է նաև հայտնի ու սիրված «Լրտեսների երեխաները» ֆիլմը:
Ֆիլմը պատմում է՝ ինչպես են այլմոլորակայինները առևանգել Երկրի գլխավոր սուպերհերոսներին, որոնց երեխաները միավորվել են, որպեսզի հետ վերադարձնեն իրենց ծնողներին:
Պրիանկա Չոպրային երկրպագուները շուտով կտեսնեն նաև «Վարդագույն երկինք» ֆիլմում:
Գեղեցկուհին լրագրողների հետ հարցազրույցներում նշել է, որ միտք ունի ապագայում զբաղվել ռեժիսորությամբ: