Քեյթ Մոսը սիրեցյալի և ընկերների հետ հանգստանում է Սան Տրոպեում․ լուսանկար

45-ամյա Քեյթ Մոսը շարունակում է վայելել ամառային արձակուրդները ծովի ափին։ Վերջերս իտալական  Պորտոֆինո հանգստյան գոտուց մոդելը կրկին տեղափոխվել է Սեն Տրոպե, որտեղ շարունակել է հանգիստը 32-ամյա ընկերոջ՝ Նիկոլայ ֆոն Բիսմարկի, լուսանկարիչ Մարիո Տեստինոյի և իր այլ մտերիմ ընկերների հետ։

Երեկ Քեյթը հայտնվել է պապարացիների օբյեկտիվում, երբ լողափին հանգստանալիս է եղել։ Մոսը եղել է սև բիկինիով և «Zac Posen» բրենդի ակնոցով։ Պապարացիները աստղին լուսանկարել են, երբ նա ընկերների հետ ծովից դուրս գալիս է եղել։ Քեյթին սպասելիս են եղել իր սիրելին և ընկերները, ովքեր կադրում չեն հայտնվել։

Ի դեպ, Քեյթի մտերիմ շրջապատից բոլորը նշում են, որ վերջին տարվա ընթացքում Մոսը շատ է փոխվել և սկսել է ավելի շատ ուշադրություն դարձնել իր առողջությանը։

«Քեյթը դարձել է բոլորովին ուրիշ մարդ։ Նա կարծես թե վերածվել իր լավագույն տարբերակին։ Քեյթը առավելագույնս կենտրոնացած է իր վրա ու ջանք չի խնայում առողջ լինելու համար»,- պատմել է ինսայդերը։