Թոմ Հիդլսթոն. «Ինձ այլևս ոչինչ չհարցնեք Թեյլոր Սվիֆթի մասին»

Դերասան Թոմ Հիդլսթոնը ամիսներ առաջ հանդիպում էր երգչուհի Թեյլոր Սվիֆթի հետ:
Զույգի սիրավեպը շատ կարճ տևեց, սակայն լրատվամիջոցները մինչ այսօր քննարկում են աստղերի չստացված հարաբերությունները և անդադար անհանգստացնում են նրանց՝  փորձելով պարզել բաժանումից նոր մանրամասներ:
Չդիմանալով այդ ճնշմանը՝ իր սոցիալական կայքերում Թոմ Հիդլսթոնը պահանջել է բոլոր լրագրողներից, որպեսզի իրեն Թեյլոր Սվիֆթի մասին այլևս ոչ ոք ու ոչինչ չհարցնի:

Սակայն օրեր առաջ, մոռանալով դերսանի այս պահանջի մասին, «The New York Times» լրատվամիջոցի լրագրողը կրկին սկսեց հետաքրքրվել Թոմի և Թեյլորի հարաբերություններից, ինչը շատ բարկացրեց Հիդլսթոնին:
«Այսպես հնարավոր չէ, և այսպես չպետք է լինի: Ես այլևս չեմ կարողանում պաշտպանել իմ անձնականը ձեզնից:
Մենք բոլորս ապրում են՝ շփվելով այլ մարդկանց հետ: Այդ շփումը պարտադիր է երջանիկ ու ներդաշնակ կյանքի համար: Ամեն ինչ իրական էր ու հիասքանչ, բայց հիմա արդեն անցյալում է»,- ասել է Հիդլթոնը՝ հավելելով, որ սա վերջին խոսքն էր իր և Սվիֆթի հարաբերությունների մասին: