«Առանց քեզ ու մամայի ես ոչինչ եմ». Իննա Խոջամիրյանի շնորհավորանքը հայրիկի 58-ամյակին

Դերասանուհի Իննա Խոջամիրյանն Ինստագրամի իր էջում հայրիկի հետ լուսանկար է հրապարակել և գրառում արել նրա 58-ամյակի առթիվ:

«Շնորհավոր ծնունդդ, իմ կյանքի սեր: Միշտ հպարտանում եմ քեզնով: Առողջ եղիր, առանց քեզ ու մամայի ես ոչինչ եմ»,- գրել է Իննան:

Իննան հաճախ է նշում, որ ծնողների հետ շատ կապված է: Հարցազրույցներից մեկում նա ասել էր, որ չի զլանում ամեն անգամ նշել, որ հրաշալի ծնողներ ունի: «Անկախ ամեն ինչից միշտ թիկունքիս կանգնած են՝ նաև ֆինանսապես»,- ասել էր նա: