Դեմի Լովատոն նկարահանվելու է «Եվրատեսիլ» ֆիլմում

«Եվրատեսիլ» երաժշտական մրցույթը մեծ ճանաչում ունի և սիրված է շատերի կողմից:
Ամենամյա այս մրցույթը հաճախ է ուղեկցվում սկանդալներով, քննադատությամբ ու կոնֆլիկտներով, սակայն այն չի կորցնում իր ժողովրդականությունը:
Տարբեր ազգությունների, տարիքի, սեռի պատկանող մարդիկ համախմբված հետևում են մրցույթին՝ անհամբեր սպասելով դրա արդյունքների ամփոփմանը:

«Netflix»-ը որոշեց երգիծական ժանրի ֆիլմ նկարահանել այս մրցույթի մասին, որտեղ կնկարահանվեն բազմաթիվ ճանաչված աստղեր:
Երեկ պարզ դարձավ, որ հայտնի երգչուհի Դեմի Լովատոն ֆիլմում կկատարի իսլանդացի երգչուհու դերը, ով պետք է հիացնի իր աստվածային ձայնով ժյուրիի անդամներին և հանդիսատեսին:
Օգոստոսի 21-ին Դեմի Լովատոյի ծննդյան օրն էր: Երգչուհու պնդմամբ՝ այս դերն իրական նվեր էր իր համար, որովհետև վերջին անգամ նա ֆիլմում նկարահանվել էր 2010 թվականին: