Մոսվես Երեմյանի և Աննա Սիմոնյանի որդու 3-ամյակի լուսանկարները

Դերասան Մովսես Երեմյանի և պարուհի Աննա Սիմոնյանի որդին՝ Անրին, օրերս դարձել է 3 տարեկան: Չնայած Մովսեսն ու Աննան տևական ժամանակ է՝ բնակվում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ ծնողները փոքրիկի ծննդյան օրը նշել են Հայաստանում:

Աննան լուսանկարներ է հրապարակել Ինստագրամի իր էջում և գրել. «Մեկ շաբաթ առաջ Անրին դարձավ 3 տարեկան: Իմ սեր, իմ ամեն ինչ»:

Լուսանկարներում երևում է, որ Անրիի տոնական տորթը հատուկ թեմայով է: Տորթի վրա դինոզավր է:

Աննայի հետևորդները հաճախ են նկատում, որ Անրին փոքրիկ Մոսվեսն է, շատ նման է հայրիկին:

Նշենք, որ Մոսվեսն ու Աննան ամուսնացված են 2016 թվականից: