«Իրականացրի ավագ եղբորս երազանքը»․ Գոհար Ավետիսյանի մոտ 115.000 դոլար արժողությամբ նվերը եղբորը

Դիմահարդար Գոհար Ավետիսյանը հերթական նվերն է գնել ընտանիքի համար։ Գոհարը մոտ 115. 000 դոլար արժողությամբ Mercedes մակնիշի մեքենա է գնել ավագ եղբոր՝ Վահեի համար։

Գոհարը լուսանկարներ է հրապարակել իր էջում և գրել. «Երբ փոքր ժամանակ տեսանյութեր էի դիտում, որտեղ որդին հայրիկին մեքենա էր նվիրում, մտածում էի՝ մի օր ես էլ կնվիրեմ։ Ինձ մոտ ստացվեց, բայց չէի պատկերացնի․ որ կարող էի ուրախացնել բոլոր եղբայրներիս, քրոջս, մայրիկիս և հայրիկիս։ Այսօր իրականացրի հարազատ ավագ եղբորս երազանքն ու նվիրեցի իր երազանքների մեքենան»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գոհարը մոտ 500. 000 դոլար արժողությամբ Rolls Royce մակնիշի մեքենա էր գնել իր, BMW մակնիշի մեքենա եղբոր՝ Ալբերտի, 25 մլն ռուբլի արժողությամբ Mercedes Gelandewagen հայրիկի՝ Սմբատի և տուն մայրիկի՝ Նաիրայի համար: Նա նշել էր, որ իր համար ծնողների երազանքներն իրականացնելը մեծագույն հաճույք է: