Զույգը` 150 000 դոլար. Ներկայացվել է աշխարհում տղամարդու ամենաթանկ կոշիկը (լուսանկարներ)

Բիրմինգհեմյան «Բորգեզեի տուն» ընկերությունը ստեղծել է տղամարդկանց աշխարհի ամենաթանկ կոշիկը, ադամանդներով զարդարված այս կոշիկի 1 զույգի արժեքը 150 000 դոլար է: Այս մասին գրում է Daily Mail պարբերականը:

Դիզայներ Քրիստոֆեր Շելիսի կողմից գինեգույն կաշվով մշակված կոշիկը զարդարված է ոչ միայն ադամանդներով, այլ նաև ոսկով:

Մոդայի տունը  առաջարկում է կրել այս կոշիկները 60 000 ֆունտ արժողությամբ պլատինե գոտու և 36 000 ֆունտ արժողությամբ կաշվե բաճկոնի հետ:

Դիզայները նշել է, որ ոգեշնչում է ստացել  1558 թվականին թագադրված թագուհի Էլիզաբեթ 1-ի ոճից: