Պաշտում եմ ձեր հայկականությունը. Էլինա Ջանիբեկյանը պատմել է Մատենադարանի մասին

Հայտնի ռուսաստանցի պրոդյուսեր, Comedy Club Production–ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի կինը` Էլինա Ջանիբեկյանը Ինստագրամի իր էջում գեղեցիկ կարճ տեսանյութ է հրապարակել Երևանի Հին ձեռագրերի ինստիտուտի ֆոնին և հետևորդներին պատմել` ինչ է Մատենադարանը։

«Մատենադարանը հայկական մշակույթի հպարտությունն է, հին ձեռագրերի աշխարհի խոշորագույն պահոց։ Գրաբարով «Մատենադարան» նշանակում է «ձեռագրերի պահոց»»,- հրապարակմանը կից գրել է նա։

Հետաքրքիր է, որ Էլինայի` բաց ուսերով սև բլուզի վրա ասեղնագործած են հայկական այբուբենի տառերը։

Դանդաղեցված տեսանյութն ուղեկցվում է հայտնի երգչուհի Սիրուշոյի «Ես ու դու» նոր երգով։

Էլինայի բազմաթիվ բաժանորդներն անմիջապես արձագանքել են գրառմանը, իսկ Սիրուշոն կարմիր սրտիկի տեսքով էմոջի է թողել մեկնաբանություններում։

«Պաշտում եմ ձեր հայկականությունը», «Ինչպես միշտ հիասքանչ», «Գեղեցկություն», «Լավագույնն ես», – գրել են համացանցի օգտատերերը։

Մյուս լուսանկարում պրոդյուսերի կինը Մատենադարանի դռների ֆոնին է։

Նրա կերպարը հիանալի համադրվում է դռների նախշերի հետ։

Էլինա Ջանիբեկյանը մեծ հայրենասեր է և մեծ հաճույքով ժամանակ է անցկացնում պատմական հայրենիքում։ Միևնույն ժամանակ նա հաճախ ուրախացնում է բաժանորդներին ոչ միայն գեղեցիկ, այլև հետաքրքիր և ճանաչողական հրապարակումներով։

Վերջերս Ջանիբեկյան զույգն իրենց կրտսեր որդուն` Արեգին մկրտել էր Վարդենիսի Սուրբ Հակոբ Մծբինեցու եկեղեցում։