Արմենչիկի կնոջ 35-ամյակի խնջույքը ԱՄՆ-ում և երգչի անակնկալը (լուսանկարներ)

Երգիչ Արմենչիկի կինը՝ Լուսինեն, երեկ նշել է 35-ամյակը: Նրանք Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեծ խնջույք են կազմակերպել, որի հյուրերի թվում է եղել նաև երգչուհի Լիլուն:

Լուսինեն մանրակրկիտ է մոտեցել տորթի, զգեստի, դետալների ընտրությանը:

Արմենչիկն ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել և գրել. «Շնորհավոր 35-ամյակդ, իմ սեր»:

Համացանցում տարածված տեսանյութերից պարզ է դառնում, որ Արմենչիկն անակնկալ է մատուցել կնոջն ու երգել նրա համար:

Նշենք, որ զույգն ամուսնացած է 2009 թվականից և ունի երեք երեխա՝ 3 ամսական Ալեքսանդրը, 9-ամյա Միքայելն ու 4-ամյա Անգելինան: Երգչի ու կնոջ տարիքային տարբերությունը 5 տարի է: