Էդգար Իգիթյանի 40 օրական որդու նոր լուսանկարները

Դերասան Էդգար Իգիթյանն Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել կնոջ և որդու՝ Լեոնի հետ։

«Սիրեք ձեր ընտանիքը, Աստված պահապան բոլորիս ընտանիքներին»,- լուսանկարին կից գրել է նա։

Դերասանի կինը՝ ֆիթնեսի մարզիչ Լուսինեն, ևս իր էջում որդու լուսանկարն է հրապարակել։

«Ախր ո՞նց չխենթանամ»,- գրել է նա։

Նշենք, որ զույգի առաջնեկը ծնվել է հունիսի 16-ին։ Հայր դառնալուց հետո Էդգարը նշել էր․ «Ուզում էինք տարբերվող անուն լինի։ Երկար ուսումնասիրում էինք տարբերակները, Լեոնը երկուսիս էլ միանգամից դուր եկավ, նաև հետաքրքիր բացվում է` Լուսինեի, Էդգարի որդի։ Ինձ համար հենց տղայի անուն է։ Համանուն ֆիլմն էլ շատ եմ սիրում, տպավորված եմ տղամարդկային կերպարով»։