Արևիկ Ուդումյանի արձագանքն ատամհատիկին դստեր ընտրությանը

Արևիկ Ուդումյանի և Արամ Վարդևանյանի դուստրն արդեն ատամիկներ ունի: Հաղորդավարուհին ինստագրամյան իր էջի Stories բաժնում լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել աղջնակի ատամհատիկի արարողությունից:

Պարզվում է՝ փոքրիկ Նունեն ատամհատիկի բուն արարողության ժամանակ ընտրել է իրավաբանի պատկերով թխվածքաբլիթը:

Արևիկն էլ իր հերթին մեկնաբանել է, որ դուստրն ու որդին նույն մասնագիտությունն են ընտրել ատամհատիկին:
«Փաստորեն՝ Ռուբենի նման իրավաբան»,- գրել է նա՝ օգտագործելով «գեներ» հեշթեգը: