Մայրանալ պատրաստվող Սոֆյա Պողոսյանի նոր լուսանկարներն ԱՄՆ-ից

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեխայի ծննդին ընդառաջ դերասանուհի Սոֆյա Պողոսյանը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Դերասանուհին Ինստագրամում հրապարակումներ էր անում, սակայն չէր նշում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում է:

Սոֆյան նոր լուսանկարներ է հրապարակել և նշել, որ Լաս Վեգասում է: Դերասանուհին հղիության 8-րդ ամսում է:

Նշենք, որ դերասանուհին իր հղիության մասին հայտնեց հունիսին։ Նա և Աշոտը պաշտոնապես ամուսնացած են 2019 թվականից, բայց մինչև այդ տևական ժամանակ միասին էին ապրում: Աշոտն առաջին ամուսնությունից դուստր ունի` Մարին, Սոֆյան առաջին անգամ կմայրանա: