«Ինձ թվում է, որ իր նյարդերն ինձ հետ չեն հերիքում». Լիլուի 8-ամսական դստեր կեղծամով լուսանկարները

Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն Ինստագրամի իր էջում հրապարակել է դստեր՝ Մարիայի նոր լուսանկարները: 8 ամսական Մարիան լուսանկարներում երկար կեղծամով է:

«Ինձ թվում է, որ իր նյարդերն ինձ հետ չեն հերիքում»,- լուսանկարներին կից գրել է մայրիկը:

Հիշեցնենք, որ Լիլուի և ամուսնու՝ Արկադի Վարդանյանի դուստրը լույս աշխարհ է եկել նոյեմբերի 11-ին: Ավելի վաղ Լիլուն նշել էր՝ եթե Արկադին չլիներ, ինքը մեծ դժվարությամբ կկարողանար խնամել երեխային: Նա ընդգծել էր, որ ամուսինն առաջին օրվանից խնամել է Մարիային, փայլում է խնամքի հարցում: