Քլոե Քարդաշյանը ներկայացրել է իր բրենդի նոր հավաքածուն (լուսանկարներ)

Ամերիկյան Keeping Up Wth the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ հեռուստաաստղ Քլոե Քարդաշյանն իր ինստագրամյան էջում նոր հրապարակում է արել՝ ներկայացնելով իր հիմնած The Good American ապրանքանիշի նոր հավաքածուն, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։

Լուսանկարներում 37-ամյա հեռուստաաստղը կրում է ապրանքանիշի, որի համահիմնադիրն ու համասեփականատերն է 2016 թվականից ի վեր, մարմնագույն շապիկ և զինվորական համազգեստի նախշերով տաբատ ու բաճկոն։ Իր տեսքն ամբողջացնելու համար հեռուստաաստղը նախապատվությունը տվել է մեծ կլոր օղերին և շագանակագույն, թավշյա բարձրակրունկներին։

Նույն օրը Քլոե Քարդաշյանը, պատասխանելով հարցին, թե ինչ խորհուրդ կտար երիտասարդ Քլոեին, ասել է․ «Ես շատ խորհուրդներ ունեմ, սակայն առաջինն ինքն իր համար ապրելն է»։

Ավելի վաղ Քլոե Քարդաշյանը ներկայացրել էր The Good American-ի «Նեոն» հավաքածուն՝ ինչպես լողազգեստի, այնպես էլ սպորտային հագուստի։

Հիշեցնենք, որ հեռուստաաստղը մեկ դուստր ունի իր նախկին զուգընկեր Թրիսթան Թոմփսոնից: