Տաթևիկ Ադումյանի նոր լուսանկարներն ու գրառումը

Դերասանուհի Տաթևիկ Ադումյանն Ինստագրամի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են «Խաբկանք» հեռուստասերիալի սերիաներից մեկի նկարահանումների ժամանակ:

Լուսանկարներին կից նա գրել է. «Սիրո մեջ միշտ էլ մի փոքր խենթություն կա, իսկ խենթության մեջ մի փոքր սեր»:

Նշենք, որ Տաթևիկը հեռուստասերիալում մարմնավորում է գլխավոր հերոսուհուն՝ Էրիկային: Վերջերս նա նաև նկարահանվել էր Հակոբ Հակոբյանի և Արմեն Հովհաննիսյանի նոր տեսահոլովակում: