«Ժամադրված էի Ջիգարխանյանի հետ». դերասանի նախկին կինը ցուցադրել է «պատմական» զգեստը

Դերասան, ՌԴ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, Ինստագրամի իր էջում «պատմական» զգեստով լուսանկար է հրապարակել և Ջիգարխանյանի հետ կապված հետաքրքիր դրվագ պատմել։

Դաշնակահարուհին գրել է, որ զգեստը գրեթե 20 տարեկան է։ Նա այդ զգեստով գնացել է Մոսկվա ՝ Արմեն Բորիսովիչի հետ ժամադրության։

«Կիևի կոնսերվատորիայի քննությունից առաջ եկել էի ժամադրության։ Արմեն Բորիսովիչն ինձ ասաց. «Երբ սկսես նվագել, պատկերացրու, որ ես շրջում եմ նոտաների էջերը»։ Փառք Աստծո, նա չգիտեր, որ այդ ամենը պետք է անգիր իմանայի … Ահա թե որքան զգացմունքներ և հիշողություններ կարելի է վերակենդանացնել մի զգեստով»,- գրել է Ջիգարխանյանի նախկին կինը։

Հետևորդների կարծիքով ՝ Վիտալինան այս կերպարում նման է 20-րդ դարի սեքս-խորհրդանիշ Մերիլին Մոնրոյին։

«Գերազանց զգեստ. ոչ մի ավելորդ բան։ Ձեզ սազում է այս ոճը։ Դասական ու հմայիչ»,- արձագանքել են նրանք։

Հիշեցնենք` Ջիգարխանյանի և Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնությունը 2 տարի տևեց, այդ ընթացքում դերասանը կնոջը դարձրեց իր թատրոնի ղեկավարը, սակայն վեճից հետո Վիտալինային մեղադրեց խարդախության և իր նկատմամբ մահափորձ իրականացնելու մեջ։

Ավելի ուշ նա սկսեց ապրել նախկին կնոջ` Տատյանա Վլասովայի հետ, որից բաժանվել էր 48 տարվա ամուսնությունից հետո։ Վլասովան նախկին ամուսնու մոտ վերադարձավ 2019 թվականի դեկտեմբերին։