Լուսինե Թովմասյանը հուլիսի 25-ին դարձել է 35 տարեկան: Գեղեցկուհին տարեդարձի օրն արված գեղեցիկ լուսանկար է հրապարակել սոցցանցային իր էջերում՝ շնորհակալություն հայտնելով ջերմ ու բարի շնորհավորանքների համար, որոնք հղել են մտերիմներն ու հետևորդները:
«Ես տեսել և կարդացել եմ ինձ ուղղված յուրաքանչյուր մաղթանքը: Եվ այնքան ուրախ եմ, որ շրջապատված եմ այսքան բարի և կամեցող մարդկանցով»,- նշել է Լուսինեն:
Նոր լուսանկարներից մեկին կից մոդելը գրել է. «Կնոջ արտաքինը կարևոր է, սակայն ավելի կարևոր է, թե ինչպես է կինը ներկայացնում իրեն»:
Լուսինե Թովմասյանն ընտանիք է կազմել 2013 թվականին՝ ամուսնանալով Արթուր Հովհաննիսյանի հետ: Զույգը երկու զավակ ունի՝ Արիանան և Ալեքը: