«Աղջիկ մեծ հոգով և շատ կոմպլեքսներով. ահա, թե ով եմ եղել ես». Լիլիթ Բասյան

Սննդաբան Լիլիթ Բասյանը սոցցանցերի իր էջերում նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում կիսվել է իր մտերքով։

«Սերն ինքդ քո հանդեպ գալիս է այն ժամանակ, երբ հասկանում ես, որ կյանքը մեկն է և հավերժ չի լինելու վաղը։
Աղջիկ մեծ հոգով և շատ կոմպլեքսներով. ահա, թե ով եմ եղել ես։ Աղջիկ, որին ուզում էին փոխել, կոտրել։
Եվ ահա, այդ աղջիկն է ձեր առաջ. ինչպիսի՞ն եք դուք տեսնում նրան»,- լուսանկարին կից գրել է Լիլիթը։

Նշենք, որ Լիլիթն Ինստագրամի իր էջում հաճախ է կիսվում նաև որդու՝ Ալեքսանդրի հետ համատեղ լուսանկարներով և տեսանյութերով։