«Այսպիսի լուսանկարներ երբևէ չեմ ունեցել». Հայկուհի Մաթևոսյան

«Տարբերվող, պարզ ու բնական»՝ այսպես է բնութագրում Հայկուհի Մաթևոսյանն իր նոր լուսանկարները: 2019 թվականի գեղեցկուհու տիտղոսակիրը տևական դադարից հետո օրերս նոր ֆոտոշարք է իրականացրել: Ինչպես նշել է, ցանկացել է այնպիսի լուսանկարներ ստանալ, որ երբևէ չի ունեցել:

«Ֆոտոշարքի գաղափարը որևէ կապ չունի նախասիրության հետ: Ուղղակի հետաքրքիր մտահղացում առաջացավ, իրականացրինք: Բավական արագ նախապատրաստվեցինք նկարահանումներին: Քանի որ իմ թիմը պրոֆեսիոնալ է, կարճ ժամանակահատվածում կարողանում ենք նման արդյունք ստանալ»,- նշել է մոդելը:

Ֆոտոշարքն իրականացրել է լուսանկարիչ Մանե Սարգսյանը։

Մոդելը նաև հավելել է, որ ազատ ժամանակ ունենալու դեպքում նոր ֆոտոշարքեր ևս կիրականացնի, քանի որ հետաքրքիր մտքեր ունի։