Եվգենի Պետրոսյանի կինը խոստցել է որդուն անպայման հայերեն սովորեցնել

Հայտնի երգիծաբան Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը` Տատյանա Բրուխունովան, որոշել է պատասխանել իրեն ուղղված 10-15 ամենահետաքրքիր հարցերին։

Նրան ուղղված հարցերից մեկն էլ այն է եղել, թե արդյոք հայերեն սովորեցնելո՞ւ են իրենց որդուն` Վահանին։ Տատյանան դրական պատասխան է տվել։

«Վահան Պետրոսյանը չի կարող չիմանալ իր նախնիների լեզուն»,- Instagram-ի Stories բաժնում գրել է Տատյանան։

Նշենք, որ 2019–ի դեկտեմբերին Եվգենի Պետրոսյանն ամուսնացավ իր երիտասարդ օգնական Տատյանա Բրուխունովայի հետ։ 2020-ի մարտի 13-ին ծնվեց նրանց որդին` Վահանը։