Ի՞նչ կա Նազենի Հովհաննիսյանի պայուսակում․ դերասանուու բացահայտումը հանգստի վայրից և զգացմունքային գրառումը

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը երգչուհի Սոֆի Մխեյանի հետ  հանգիստն է վայելում Թունիսում, որտեղից պարբերաբար նոր լուսանկարներ է հրապարակում։

Նազենին լուսանկար է հրապարակել, որին կից զգացմունքային գրառում է արել․ «Ուղղակի մի օր սովորեցի բռնել պահը… Կյանքի ու մահվան արանքում հենց էդ պահն է»:

Մեկ այլ հրապարակմամբ Նազենին բացահայտել է, թե ինչ կա իր պայուսակում։

«Ասենք մեկը հարցնի՝ աղջիկ ջան, իբր եկել ես հանգստանալու, սովորական կենցաղում քիչ ես հա՞ ծանրաբեռնվում, հիմա էլ երկու պայուսակով ես՞,– գրել է նա, ապա բացահայտել պայուսակների պարունակությունը․

Մեծի պարունակությունը.

1. Քսուքներ,50 spf ,30 spf, 10 spf և յուղ՝ 6 spf- ով!!

2. Հակագիստամինային հաբեր (ալերգիայի դեմ), մարդ ես էլի …

3. Չոր և թաց անձեռոցիկներ

4. Դիմափոշի՝ հայելիով:

5. Ականջակալ

6. Քինդլ (տասնյակ գրքերով)

7. Իհարկե օծանելիք

8. Մի երկու խառը բան․ յուրաքանչյուր կնոջ պայուսակում խառը բաներ լինում են:

9. Մի շիշ ջուր (անկախ նրանից, որ միշտ տալիս են ափին)

Փոքր պայուսակի պարունակությունը.

Քարտ, հեռախոսներ, բանալի, հյուրանոցի քարտ ու մի մեծ սիրտ։)