Լուսինե Թովմասյանը ջերմ շնորհավորել է որդուն՝ հրապարակելով ընտանեկան լուսանկարներ

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանի որդին՝ Ալեքը, երկու տարեկան է դառնում։

Երկու երեխաների մայրիկը ջերմ շնորհավորել է փոքրիկին՝ ընտանեկան գեղեցիկ լուսանկարներ հրապարակելով։ «Իմ տղա, ցանկանում եմ, որ քո կյանքում շատ երջանիկ պահեր լինեն, որոնցից աչքերդ փայլեն ուրախությամբ եւ ջերմությամբ, ինչպես այս պահին։ Ծնունդդ շնորհավոր, Ալեք»,- մեկնաբանություններում գրել է Լուսինեն։

Լուսինեի ինստագրամյան հետեւորդները ևս միացել են շնորհավորանքներին ու բազմաթիվ դրական խոսքեր հղել փոքրիկին։