Զարուհի Բաբայանի ընտանեկան հանգիստը, սիրառատ լուսանկարներն ամուսնու հետ և խոստովանությունը

Երգչուհի Զարուհի Բաբայանն ամուսնու և երեխաների հետ հանգիստն է վայելում Եգիպտոսում։ Զարուհին պարբերաբար լուսանկարներ է հրապարակում հանգստից։

«Հավասարակշռություն գտնելն այնքան էլ հեշտ բան չէ, բայց եթե կա մեկը… Երկուսով ամեն ինչ հեշտ է»,– ամուսնու հետ լուսանակրներին կից գրել է Զարուհին։

Մեկ այլ հրապարակում երգչուհին մեկնաբանել է․ «Որ ուղղությամբ էլ նայենք, բոլորս ամենուր փնտրում ենք հանգստություն և խաղաղություն»։

Ծնողների հետ հանգստի է մեկնել նաև Սոֆի Դևոյան կրտսերը, որը ևս ակտիվ է սոցցանցերում և հաճախ լուսանկարներ է հրապարակում հանգստից։