«Երբ զբաղվածությունս խանգարում է նրանց հետ շփվելուն, ես ընտրում եմ նրանց». Սարգիս Գրիգորյան

Դերասան Սարգիս Գրիգորյանը սոցցանցերի իր էջերում ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերն արվել են լողափին։ Սարգիսը պատկերված է դուստրերի հետ։ «Երբ ազատ եմ, միշտ նրանց հետ եմ: Իսկ երբ զբաղվածությունս խանգարում է նրանց հետ շփվելուն, ես ընտրում եմ նրանց»,- գրել է դերասանը։

Հավելենք, որ լուսանկարներն արվել են Կալիֆոռնիայում։

Ավելի վաղ Սարգիս Գրիգորյանը լուսանկար էր հրապարակել նաև կնոջ՝ դերասանուհի, պարուհի Մանո Գրիգորյանի և իրենց դուստրերի հետ։ Ընտանիքը վերջերս բնակության է տեղափոխվել ԱՄՆ։ «Իմոնք… ընտանիքս …ես»,- մեկնաբանել էր Սարգիսը։