«Իմ կապուտաչյա գեղեցկուհի». Սիլվա Հակոբյանի շնորհավորանքը դստերը (լուսանկարներ)

Երգչուհի Սիլվա Հակոբյանի դուստրը նշում է ծննդյան օրը․ փոքրիկ Միլան դառնում է երկու տարեկան, ինչի առիթով երիտասարդ մայրիկը նոր ֆոտոշարք է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին ու դուստրը պատկերված են տարազներով։ «Շնորհավոր ծնունդդ, իմ կապուտաչյա գեղեցկուհի»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է Սիլվան Հակոբյանը։

Մեկնաբանություններում երգչուհու հետևորդները, ընկերներն ու գործընկերները ևս միացել են շնորհավորանքներին։ «Շնորհավոր ծնունդդ, համով աղջիկ»,- գրել է երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը։ «Շնորհավոր ծնունդդ, լույս աղջիկ»,- գրել  Լիլուն։