Դերասանուհի Տաթևիկ Ադումյանը սոցցանցերի իր էջերում նոր լուսանկար է հրապարակել՝ կից կատարելով կարճ գրառում։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրն արվել է Սևանում։ Դերասանուհին ջինսե տաբատ է կրում, որը համադրել է սպիտակ տոպի և մարզակոշիկի հետ։
«Հոգու խաղաղությունից ավելի թանկ, թերևս, միայն խաղաղ երկինքն է…»,- գրել է Տաթևիկը։
Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհին վարդագույն երեկոյան զգեստ էր կրում։ Տաթևիկ Ադումյանը հրապարակման մեկնաբանություններում ռուսերեն լեզվով գրել էր․ «Սիրո մեջ միշտ կա մի քիչ խելագարություն։ Բայց խելագարության մեջ միշտ մի քիչ բանականություն կա»։