Նարինե Պետրոսյանի և Վահագն Գեւորգյանի ընտանիքը 14 տարեկան է: Դրամատիկական թատրոնի դերասանուհին Ինստագրամի իր էջում ամուսնու հետ ջերմ լուսանկար է հրապարակել և ամուսնության հոբելյանի առթիվ գրառում կատարել:
«14 տարի գլուխս դրած քո ուսին: Միշտ միասին, իմ ամուսին»,- նշել է Նարինեն:
Զույգը երեք դուստր ունի: Հարցազրույցներից մեկում դերասանուհին նշել է, որ յուրաքանչյուր երեխա կնոջ համար օրհնություն է. «Ամեն մի երեխայի ծնունդ ուրախություն է: Պետք է շնորհակալ լինել Աստծուն այդ պարգևի համար: Մինչ ամուսնանալն ընկերուհիների հետ աղջկական զրույցների ժամանակ միշտ ասում էի՝ «Երբ աղջիկ ունենամ, այսպես կանեմ»: Այդպես էլ ստացվեց. այսօր երեք դուստրերի մայր եմ, ինչի համար ուրախ եմ: Մոր համար աղջիկը ջերմություն է: Ասում են՝ տղաներն էլ մայրերի համար յուրահատուկ տեղ ունեն: Ինձ համար աղջիկն ուրիշ ջերմություն է»: